Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լավ կռվող զինվորներն իրենց փոխարինող չեն ունեցել, քանի որ ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել»․ վարչապետ

12:05, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
«Լավ կռվող զինվորներն իրենց փոխարինող չեն ունեցել, քանի որ ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել»․ վարչապետ

«Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչված մարդիկ, ցավոք սրտի, այնքան էլ պատրաստ չեն ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելու և արագ կորցնում են մարտունակությունը և դա խնդիրներ է առաջացնում»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ստեղծված իրավիճակի պատճառները ներկայացնելիս ասաց վարչապետը։
     «Նույնը վերաբերում է նաև կամավորների որոշակի շերտի, որոնք, իհարկե, որպես կամավոր քաղաքցիական կյանքից եկել են, բայց ինչ-որ պահի նրանց մոտ առաջացել են մարտունակության խնդիրներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա ամենևին չի նշանակում, որ մոբռեսուրսով և կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ են նույն վիճակում եղել։
     Փաշինյանի խոսքով՝ եղել են նաև դասալքության դեպքեր և ոչ մի կերպ այդ խնդիրը լուծել հնարավոր չի եղել։
     «Երբ ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել արդյունքում լավ կռվող զինվորներն իրենց փոխարինող չեն ունեցել»,- հավելեց նա։

7184 | 1
Facebook