Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 1221 և մահվան 29 նոր դեպք

11:25, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Կորոնավիրուսով վարակման 1221 և մահվան 29 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835-ը՝ առողջացած, 1609-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 444224 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3050 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք: Ունենք 1925 առողջացած և 29 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 412 է»:

2696 | 0
Facebook