Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս խաղաղապահների 8 ինքնաթիռ մեկնել է Ղարաբաղ

10:40, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Ռուս խաղաղապահների 8 ինքնաթիռ մեկնել է Ղարաբաղ

Ռուս խաղաղապահներով առաջին 4 Իլ-76 ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղ են մեկնել Ուլյանովսկից։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«ԻԼ-76 առաջին 4 ինքնաթիռները, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ, դուրս են եկել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից։ Օդանավում խաղաղապահ զորամիավորման անձնակազմն է, ավտոմոբիլային տեխնիկան, զրահամեքենաները և նյութական միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի ուշ հայտնի է դարձել ևս 4 ինքնաթիռի թռիչքի մասին։
     ՌԴ պաշտպանության նախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման համար ընդհանուր առմամբ կտեղափոխվի 1 960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

7995 | 0
Facebook