Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռուսական Մի-24-ի խոցման հետևանքով կա երկու զոհ

21:10, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Ռուսական Մի-24-ի խոցման հետևանքով կա երկու զոհ

Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
     Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
     Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։
     Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։
     Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։

10356 | 2
Facebook