Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է

15:20, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է

Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ։
     Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորման, նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության վերականգնման աջակցության ուղղությամբ»:
     Նա հստակեցրել է, որ Սիրիայի սահմաններից դուրս կա ավելի քան 6,5 մլն փախստական և նրանք կարող են մասնակցել երկրի վերականգնմանը:
     ՌԴ ղեկավարը նշել է, որ հնարավոր է ապահովել փախստականների զանգվածային վերադարձը Սիրիա:

9341 | 2
Facebook