Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն՝ Հյուսիսային Կարոլինայի եկեղեցիներից մեկում. կա զոհ

15:05, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Հրաձգություն՝ Հյուսիսային Կարոլինայի եկեղեցիներից մեկում. կա զոհ

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի եկեղեցում հրաձգության հետևանքով 1 մարդ Է զոհվել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
     Միջադեպը տեղի է ունեցել Հայ-Փոյնթ քաղաքում։ Հաղորդվում է, որ կիրակի երեկոյան ահազանգ է ստացվել ոստիկանություն՝ բապտիստական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 մահացած սևամորթ տղամարդու։ Հաղորդվում է մի քանի տուժածների մասին:
     Քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ պատրաստվում է հարցաքննել հնարավոր վկաներին և խուզարկություններ իրականացնել:

10618 | 0
Facebook