Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը մտադիր Է ԱՄՆ-ում դիմակ կրելու համազգային ռեժիմ սահմանել

03:10, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ.
Բայդենը մտադիր Է ԱՄՆ-ում դիմակ կրելու համազգային ռեժիմ սահմանել

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը, ով, ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատմամբ, հաղթել է ընտրություններում, մտադիր է մինչև իշխանության գալը երկրում կազմակերպել դիմակ կրելու համազգային ռեժիմ, հաղորդում Է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
     Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ քաղաքական գործիչը ծրագրում է դրան հասնել՝ «նահանգապետերի հետ աշխատելով», իսկ եթե նրանք հրաժարվեն՝ առանձին շրջանների ղեկավարների հետ:
     Նշվում է, որ Բայդենը կարող է բախվել նույն դժվարություններին, ինչ՝ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նահանգների և շրջանների մակարդակով տեղական իշխանությունները հաճախ իրականացնում են կորոնավիրուսի դեմ պայքարի սեփական միջոցառումներ՝ հաշվի չառնելով դաշնային իշխանությունների խորհուրդները։ Վաշինգթոնը չի կարող ստիպել տեղական իշխանություններին։
     ԱՄՆ-ն հիվանդացության և մահացության ցուցանիշով աշխարհում առաջատար է։ Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9,8 մլն դեպք, որից 237 հազարը՝ մահվան ելքով:

8975 | 0
Facebook