Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային նոր խումբ ստեղծել

16:25, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
Էրդողանը Պուտինին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային նոր խումբ ստեղծել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար։ Նման պնդմամբ հանդես է եկել CNN Turk հեռուստաալիքը՝ հղում կատարելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։ Աղբյուրի տվյալներով՝ այդ առաջարկը Թուրքիայի նախագահը հնչեցրել է նոյեմբերի 7-ին՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Նշվում է, որ այդ ձևաչափով աշխատանքը կարող է սկսվել առաջիկա օրերին, ինչի արդյունքում կարող է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ։

Անկարան, սակայն, դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այդ տեղեկությունը։

Ռուսական կողմն էլ արձագանքել է, որ հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն կարող հայտնել՝ նշելով, որ զրույցի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հարցը:

6689 | 0
Facebook