Խնդրում ենք սպասել...

Միջազգային

CBN News-ը՝ Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների մասին

00:00, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
CBN News-ը՝ Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների մասին

Ամերիկյան խոշորագույն հեռուստառադիոհեռարձակողներից մեկը՝ CBN News-ը, նոր ռեպորտաժով ներկայացրել է Արցախում ընթացող ռազմական բախումները և պատմել Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների մասին:
     Գործակալության թղթակից Չաք Հոլթոնը ռեպորտաժ է պատրաստել Ստեփանակերտից. «Իմ շուրջը կարող եք տեսնել ադրբեջանական ռմբակոծության հետևանքները, որոնք այս քաղաքում շարունակվում են սեպտեմբերի 27-ից: Այստեղ բնակվող 150000 մարդկանց մեծամասնությունն արդեն ստիպված են եղել հեռանալ, թեև տասնյակ հազարավորները մնացել են այստեղ՝ պատսպարվելով նկուղներում»,- ներկայացրել է լրագրողը: Նա նաև հայտնել է, որ անձամբ է ականատես եղել, թե ինչպես է հակառակորդը կասետային ռումբ կիրառում խաղաղ բնակիչների նկատմամբ, շեշտելով, որ հայերը երբեք չեն թիրախավորում քաղաքացիական կառույցները: «Հայերը խաղաղություն են ուզում, ադրբեջանական կողմը՝ պատերազմ»,- հատարարել է Հոլթոնը:

9916 | 0
Facebook