Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ին

17:35, կիրակի, 08 նոյեմբերի, 2020 թ.
Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ին

Արցախի Տեղեկատվական շտաբը գրում է. «Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ին:

5-12-րդ դասարանների աշակերտների համար դասապրոցեսը կկազմակերպվի առցանց եղանակով: Առաջիկա օրերին պարզ կլինի, թե տարրական օղակը առկա ուսուցմամբ կմասնակցի դասապրոցեսին, թե՝ ոչ:

Երեխային դպրոցում հաշվառելու համար ծնողը պետք է դիմի համայնքապետարան կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը: Ի դեպ, ծնողները կարող են նաև առանց երեխայի փաստաթղթերի դիմել: Նոյեմբերի 10-ից ուսումնական գործընթացը կմեկնարկի նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Շուշիի տեխնոլոգիական և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանները առցանց եղանակով արդեն իսկ սկսել են պարապմունքները:

(ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյան)»:

| | |
1590 | 0
Facebook