Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Դա էլ կանենք, նա էլ կանենք». Արծրուն Հովհաննիսյանին գործուղում են արտերկիր թելեթոն վարելու․ «Հրապարակ»

08:55, շաբաթ, 07 նոյեմբերի, 2020 թ.
«Դա էլ կանենք, նա էլ կանենք». Արծրուն Հովհաննիսյանին գործուղում են արտերկիր թելեթոն վարելու․ «Հրապարակ»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 26-ին․ հոկտեմբերի վերջին այս մասին հաղորդեց հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նորությունն այն է, որ հիմնադրամի ամենամյա թելեթոնը՝ ի նպաստ Արցախի, վարելու է ղարաբաղյան նոր պատերազմի «աստղ», ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որին գործուղում են արտերկիր՝ փող հավաքելու: Արծրուն Հովհաննիսյանի հետ մեծ գումարների հանգանակության հույսեր են կապում:

Մենք հետաքրքրվեցինք՝ իսկ այդ օրերին ո՞վ է ռազմի դաշտի մասին տեղեկատվությունը հանրությանը հաղորդելու։ Արծրուն Հովհաննիսյանը գրավոր պատասխանեց. «Կանենք: Դա էլ կանենք, նա էլ կանենք»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

26159 | 5
Facebook