Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը պատրաստ է Ադրբեջանը ջնջել աշխարհի քարտեզից՝ Սյունիքի վրա հարձակման դեպքում. իրանական ԶԼՄ-ներ

22:45, ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
Իրանը պատրաստ է Ադրբեջանը ջնջել աշխարհի քարտեզից՝ Սյունիքի վրա հարձակման դեպքում. իրանական ԶԼՄ-ներ

«Արդյո՞ք պանթուրքիզմի կոալիցիան պատրաստվում է գրոհել Իրանի կարմիր գծերի վրա։ Բաքվի որոշ աղբյուրներ լուրեր են տարածում Հայաստանի հարավային մասի և Իրանի հետ նրա սահմանի օկուպացման հնարավորության մասին՝ Ղարաբաղը Նախիջևանին միացնելու նպատակով»,– գրել է Military Press-ը:
     Իրանն ավելի վաղ Բաքվին և Անկարային քաղաքական տարբեր խողովակներով զգուշացրել էր Սյունիքի վրա հարձակման հետևանքների մասին։
     «Հարկ է նշել, որ անցած շաբաթ Թուրքիան խոշոր զորամիավորումներ էր տեղափոխում Նախիջևան։
     Իր հերթին Իրանի զինված ուժերը պատրաստ են որոշ կեղծ երկրներ հեռացնել քարտեզի վրայից՝ պանթուրքիզմի և թաքֆիրի-ահաբեկիչների կոալիցիայի փոքրագույն սխալի դեպքում»,- գրում է իրանական Azariha ալիքը:

98468 | 2
Facebook