Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդը հրթիռակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

20:40, ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
Հակառակորդը հրթիռակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

Ադրբեջանի հրթիռակոծությունների հետևանքով վնասվել է «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոց»-ի հարակից հնագիտական ճամբարը։ Տեղեկացնում է ԱՀ ՄԻ պաշտպանի Թվիթերի էջը։

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն զգուշացրել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին, Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման մասին:

8124 | 0
Facebook