Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա են մի շարք ռազմական հանցագործություններ»․ Մհեր Գրիգորյան

14:38, ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
«Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա են մի շարք ռազմական հանցագործություններ»․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ռազմական հանցագործություններ է իրականացնում։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
     «Այս պահին շարունակվում է ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ընդ որում ագրեսիան իրականացվում է Թուրքիայի ուղղակի ռազմաքաղաքական աջակցությամբ և Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ: Ադրբեջանի կողմից պատերազմողները կիրառում են ահաբեկչական խմբավորումների այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են խոշտանգումները, գնդակահարությունները, գերիների գլխատումը և զոհվածների դիակների նատմամբ ծաղրանքը: Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա են մի շարք ռազմական հանցագործություններ»,-հայտարարել է նա ։

«Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա են մի շարք ռազմական հանցագործություններ»․ Մհեր Գրիգորյան
5700 | 1
Facebook