Ամերիկյան 3 խոշոր հեռուստաընկերություններ ընդհատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսի ուղիղ հեռարձակումը՝ երկրի ընտրություններում խարդախության մասին նրա հայտարարությունից հետո: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Նրա տեղեկություններով՝ ընտրություններում խախտումների մասին Թրամփի խոսքերից հետո ABC, CBS և NBC հեռուստաընկերություններն անցել են իրենց ստուդիաներից հեռարձակումների:
«Մենք ստիպված ենք եղել ընդհատել նրան, քանի որ նախագահը մի շարք ոչ հավաստի հայտարարություններ է արել՝ ներառյալ դիտողությունը, որ քվեարկության ժամանակ խարդախություն է տեղի ունեցել։ Դրա ապացույցները չեն եղել»,-հրատարակությունը մեջբերել է NBC-ի հաղորդավար Լեսթեր Հոլթի խոսքը։
Մյուս 2 հեռուստաընկերությունները, ընդհատելով Թրամփի խոսքի հեռարձակումը, սկսել են Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունների հիման վրա նշումներ անել: