Խնդրում ենք սպասել...

Միջազգային

15 տարի անց SOAD-ը նոր երգեր է թողարկել՝ նվիրված Արցախին

11:40, ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ.
15 տարի անց SOAD-ը նոր երգեր է թողարկել՝ նվիրված Արցախին

Հանրահայտ երաժիշտ «System Of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր էջում գրել է․

«Մենք, որպես System Of A Down, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել։ Դա անելու ճիշտ ժամանակն է, քանի որ միասին՝ չորսով, չափազանց կարևոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz», խոսում են մեր մշակութային հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված սարսափելի և լուրջ պատերազմի մասին։
     Մենք հպարտ ենք կիսել այդ երգերը ձեզ հետ, և հույս ունենք, որ դուք կվայելեք դրանք լսելիս։ Բացի այդ, մենք խրախուսում ենք կարդալ՝ ավելին իմանալու դրանց ծագման մասին, և երբ դա անեք, հուսով եմ, որ կոգեշնչվեք՝ խոսելու սարսափելի անարդարության և այժմ տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների մասին»:
     Թանկյանը նշել է նաև, որ երգերից ստացված հասույթը կօգտագործվի «այդ նողկալի գործողություններից տուժածներին խիստ անհրաժեշտ օգնություն և հիմնական անհրաժեշտ պարագաներ տրամադրելու համար»:

15 տարի անց SOAD-ը նոր երգեր է թողարկել՝ նվիրված Արցախին
11270 | 0
Facebook