Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայի կանցլերը նախազգուշացրել է ահաբեկչին վաղաժամ ազատ արձակելու մասին

15:05, հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
Ավստրիայի կանցլերը նախազգուշացրել է ահաբեկչին վաղաժամ ազատ արձակելու մասին

Պոտենցիալ ահաբեկչի վաղաժամկետ ազատման հետ կապված իրավիճակն՝ ինչպես Վիեննայի չարագործի դեպքում, չպետք է կրկնվի, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը:
     «Քչերին է հասկանալի, թե ինչու է նա, ով ցանկանում էր միանալ ԻՊ-ին Սիրիայում, վաղաժամկետ ազատ է արձակվել և շարունակում է ապրել մեր մեջ միայն այն պատճառով, որ կարողացել է խաբել, թե հրաժարվել է ահաբեկչությունից։ Նման իրավիճակներ չպետք է կրկնվեն, և ես շնորհակալ եմ ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախարարներին, որ նրանք սկսել են համապատասխան բանակցություններ, որպեսզի միասին բարելավեն համակարգը»,-ասել է Կուրցը, ելույթ ունենալով Ավստրիայում Ազգային խորհրդի առաջ։

7901 | 0
Facebook