Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոստիկանությունը Մանհեթենում բողոքի ակցիայի շուրջ 60 մասնակից Է ձերբակալել. #NYT

12:00, հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ.
Ոստիկանությունը Մանհեթենում բողոքի ակցիայի շուրջ 60 մասնակից Է ձերբակալել. #NYT

Նյու Յորքի ոստիկանությունը Մանհեթենի հարավային մասում՝ Յունիոն սքուեր հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի շուրջ 60 մասնակից Է ձերբակալել: Այս մասին հայտնել է The New York Times թերթը։
     Պարբերականի փոխանցմամբ՝ խաղաղ ակցիան, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, «արագ ագրեսիվ բնույթ է ստացել»: Բողոքողները՝ հիմնականում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի կողմնակիցներն են եղել, որոնք պահանջել են ճանաչել նրա հաղթանակը։ Սկսել են փակել փողոցներում երթևեկությունը և կարգախոսներ վանկարկել ոստիկանական տեղամասերի հրկիզման կոչերով:
     Իրավապահները շրջափակել են ցուցարարների առավել ագրեսիվ խմբին և ձերբակալել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ 3 մարդ ձերբակալվել է աղբամանները հրկիզելու, մյուսները՝ մետրոպոլիտենի կայարան մուտքի արգելափակման և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:
     «Մենք գնահատում ենք խոսքի ազատության կարևորությունը, սակայն ձերբակալվածները փորձել են մարդկանց զրկել խաղաղ բողոքի անցկացման իրավունքից»,-ասված է Նյու Յորքի ոստիկանության վարչության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:

4683 | 0
Facebook