Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք հաղթելու ենք. երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի». Արծրուն Հովհաննիսյան

22:30, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
«Մենք հաղթելու ենք. երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի». Արծրուն Հովհաննիսյան

«Հիմա մեր վիճակն էլ ավելի լավ է, քան՝ 15 օր առաջ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այժմ թե՛ մեր ներուժը, թե՛ ինքնակազմակերպումը, թե՛ կառավարումը շատ ավելի լավ վիճակում են. «Ադրբեջանական պսևդոթեզերը, որ սերմանվում են մեզ, մենք դրանք Արցախում չենք տեսնում: Իմաստ չունի այդ ամբողջ հակաքարոզչությունը: Այն մարդիկ, որ այստեղ ընկել են ադրբեջանական հակաքարոզչության տակ, որոշակի կամային թուլություններ են դրսևորում, ես ուղղակի ասում եմ՝ մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք: Ես երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի, որովհետև ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը: Չի կարող էս կամքը, էս էներգիան պարտվի ուղղակի, դա անհնար է: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել, կամ կասկածում են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա:

39447 | 1
Facebook