Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԻԵԴ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվելու կանոնները

22:05, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
ՄԻԵԴ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվելու կանոնները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել պահպանել միջազգային նորմերը գերիների նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: ՄԻԵԴ-ում նշել են, որ բազմաթիվ դիմումներ են ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ հարազատների կողմից:
     Դատարանը 2 երկրների կառավարություններին խնդրել է ճշտել տեղեկությունը, թե արդյոք այդ անձինք գերեվարվել են, և եթե այո, ապա տեղեկացնել, թե այս պահին ինչ պայմաններում են նրանք պահվում:
     «Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների մասին և 2 կողմերին կոչ անում մասնակցել համապատասխան ընթացակարգերին»,- ասված Է փաստաթղթում:

4950 | 1
Facebook