Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաև խաղաղ ճանապարհով»․ Պուտին

17:50, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
«Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաև խաղաղ ճանապարհով»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է և կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Գիտեք, որ Ռուսաստանը մեզանից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ և միմյանց դեմ զենք են օգտագործում»,- ասել է նա։

12466 | 0
Facebook