Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարձկանները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում»․ Արթուր Մելիքյան

14:35, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
«Վարձկանները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում»․ Արթուր Մելիքյան

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գերեվարված վարձկան ահաբեկիչներին։ Հարցին, թե բացի հարցաքննության ընթացքում նրանց խոստովանություններից՝ ինչ ապացույցներ կան, որոնք ներկայացվեն միջազգային կառույցներին՝ որպես փաստ, Մելիքյանն ասաց․

«Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նշանակությունը շատ մեծ է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով։ Յուրաքանչյուր փաստական հանգամանք բացահայտվում է որոշակի ապացույցով։ Այդ ապացույցները կօգտագործվեն նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում՝ ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ իրավական հարթակներում քննարկումների ժամանակ»։

Մելիքյանը հորդորեց համբերատար լինել՝ ապացույցներին սպասելիս։

«Մի քիչ սպասեք և կտեսնեք, թե ինչ ապացույցներով, ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում»,- ասաց նա։
     Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշեց, որ վարձկաններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, իսկ մյուսի նկատմամբ դեռ նոր պիտի ներկայացնեն։

Ա․ Մելիքյանն իր խոսքում ընդգծեց, որ վարձկանները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում։

«Նման միջազգային փաստաթուղթ չկա։ Վարձկանը նույն հանցագործն է, ուղղակի ավելի մեծ մասշտաբի»,- հավելեց նա։

6859 | 0
Facebook