Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր զոհերի ու վիրավորների զգալի մասը կասետային զինատեսակների հետևանքով է եղել»․ Արտակ Բեգլարյան

13:10, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
«Մեր զոհերի ու վիրավորների զգալի մասը կասետային զինատեսակների հետևանքով է եղել»․ Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան այսօրվա ճեպազրույցում հայտարարեց, որ գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, և քաղաքացիական օբյեկտներն ինտենսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով առկա են վիրավորներ և քաղաքացիական օբյեկտների բավականին մեծ ծավալի ավերածություններ։
     «Այս պահին մանրամասները ճշտվում են: Մարտունի քաղաքը նույնպես թիրախավոված է եղել, առկա են քաղաքացիական օբյեկտների ավերածություններ, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորներ չի արձանագրվել: Թիրախավորվել են մի շարք այլ գյուղական համայնքներ»,- ասաց Բեգլարյանը:

«Երեկ Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել: Մեկը՝ ծննդատան, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից տարածքներում»,- նշեց Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այս հարձակումների մի մասը արձանագրվել է կասետային զինատեսակներով։

«Մեր զոհերի ու վիրավորների զգալի մասը կասետային զինատեսակների հետևանքով է եղել»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել, 144-ը՝ վիրավորվել։

4064 | 0
Facebook