Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

252 մլն դրամ տնտեսում՝ ԱԺ աշխատակազմի պարգևատրման ֆոնդից

12:40, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
252 մլն դրամ տնտեսում՝ ԱԺ աշխատակազմի պարգևատրման ֆոնդից

ԱԺ 2021 թվականի բյուջեի նախագիծն իր 7 միջոցառման մասով կազմում է 6 միլիարդ 98 միլիոն դրամ։ Բյուջե-2021-ի քննարկումների ժամանակ ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:
     «Ազգային ժողովի գործունեության ապահովման, օրենսդրական վերլուծական և ներկայացուցչական ծառայություններին բաժին է ընկնում ամենամեծ տեսակարար կշռով՝ 92.2 տոկոս մասնաբաժնով 5 միլիարդ 620 միլիոն դրամը, որը 2020-ի հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 8.7 միլիոն դրամով», - նշեց Սիրկանյանը:
     «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, թե որոնք են այն ծախսային հոդվածները, որոնցով 2020-ին տնտեսում կամ ավելի քիչ ծախս է իրականացվել, Սիրականյանը պատասխանեց․
     «2020-ի բյուջեում երկու անգամ խոշոր վերանայում է տեղի է ունեցել: Առաջինը կապված է եղել համավարակի հետ, ինչի արդյունքում ԱԺ աշխատակազմը պահուստային ֆոնդ է վերաբաշխել 503 մլն դրամ: Այստեղ ամենամեծ մասնաբաժինը կրում է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ հոդվածը: Գործուղումից է բավականին մեծ գումար վերադարձվել, ինչպես նաև այլ ծախսերից»:
     Սիրականյանը հավելեց, որ 2020 թվականի ընթացիկ կատարման մասով կան էլի տնտեսումներ, որոնք այս պահին չեն վերադարձվել պահուստային ֆոնդ:
     «Ունենք շուրջ 252 մլն դրամ չօգտագործված գումար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ համավարակով, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին, այնպես էլ պատգամավորներին պարգևատրումներ չեն տրամադրվել»,- ասաց նա:

3928 | 1
Facebook