Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելուն կողմնակից չէ»․ Ատոմ Ջանջուղազյան

11:55, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
«Կառավարությունը 2021-ի բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելուն կողմնակից չէ»․ Ատոմ Ջանջուղազյան

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելուն կողմնակիցը չէ։
     ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ երկիրը պատերազմի մեջ է և ծախսերը պետք է լինեն ավելի խնայողական: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ արդյոք նախատեսվում են էական կրճատումներ, խնայողություններ՝ այդ գումարներն այլ բնագավառների ուղղելու նպատակով:
     Ջանջուղազյանը պատասխանեց, որ ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև վերականգնմանը նպաստող միջավայր ձևավորելու տեսակետից ծախսերի կրճատման հարց քննարկելը հիմնավորված չէ։

4075 | 0
Facebook