Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հակառակորդը ՊԲ դիրքերից բացի՝ շարունակել է հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը. ԱՀ ՊԲ

09:30, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
Հակառակորդը ՊԲ դիրքերից բացի՝ շարունակել է հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը. ԱՀ ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնում է. «Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները»:

5234 | 0
Facebook