Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանա-թուրքական ուժերը «Սմերչ»-ից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ

22:10, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
Ադրբեջանա-թուրքական ուժերը «Սմերչ»-ից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ադրբեջանա-թուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։

«Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։

Տուժածների մասին տվյալները ճշտվում են։

6447 | 0
Facebook