Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միասին կպաշտպանենք մեր արժեքները». Ավստրիայի կանցլերը՝ ՀՀ վարչապետին

15:50, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
«Միասին կպաշտպանենք մեր արժեքները». Ավստրիայի կանցլերը՝ ՀՀ վարչապետին

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար: «Շնորհակալ եմ բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության` նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,- գրել է Կուրցը` Twitter-ում:

14177 | 0
Facebook