Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիեննայում ահաբեկչություն իրականացնողներից մեկը 20 տարեկան է եղել

15:15, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
Վիեննայում ահաբեկչություն իրականացնողներից մեկը 20 տարեկան է եղել

Վիեննայի ահաբեկչությունից հետո ոստիկանության կողմից ոչնչացված ԴԱԻՇ խմբավորման համակիրներից մեկը 20 տարեկան է եղել. հայտնել Է ORF հեռուստաալիքը՝ հղում կատարելով Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերին:

Նախարարի խոսքով՝ քննչական միջոցառումներ են իրականացվում հանցագործի շփման շրջանակը պարզելու համար։ 15 խուզարկություն է կատարվել տներում, կան ձերբակալվածներ:

2019-ի ապրիլին հանցագործը դատապարտված է եղել 22 ամսվա ազատազրկման, քանի որ նա փորձել է մեկնել Սիրիա, որպեսզի միանա ԴԱԻՇ-ին: Բացի ավստրիական քաղաքացիությունից, չարագործը Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիություն է ունեցել։

6417 | 0
Facebook