Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կաշկանդվա՞ծ ենք ՀԱՊԿ-ին դիմելու հարցում». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

14:25, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
«Կաշկանդվա՞ծ ենք ՀԱՊԿ-ին դիմելու հարցում». լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Ադրբեջանի՝ ՀՀ Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ հարվածներ հասցնելու դեպքերին: Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ Երևանը պատրաստվո՞ւմ է այս առնչությամբ դիմել ՀԱՊԿ-ին: «Դրա անհրաժեշտության պարագայում կդիմենք ՀԱՊԿ-ին: Հիմա այն գործընկերային հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում ՌԴ-ն և այն պայմանագրային պարտավորությունները, որոնք ունենք, լիովին բավարարում է ՀՀ-ին՝ որպես կողմ»:

«Կաշկանդվա՞ծ ենք ՀԱՊԿ-ին դիմելու համար»,- հետաքրքվեց լրագրողներից մեկը: Ի պատասխան Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ` պետք է ժամանակը ցույց տված լիներ, որ թե՛ գործողութունները, թե՛ հայտարարությունները որևիցե կաշկանդվածություն իրենց մեջ չեն պարունակում, որովհետև, երբ խոսքը գնում է ՀՀ-ի և ԱՀ-ի մասին, որևիցե կաշկանդվածություն չի կարող լինել, որը կկանգնեցնի»:

6566 | 0
Facebook