Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել Է Վիեննայի ահաբեկչությունը

12:05, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել Է Վիեննայի ահաբեկչությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունը և իր համերաշխությունն է հայտնել Ավստրիայի կառավարությանն ու ժողովրդին։ Այս մասին ասված Է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
     Ընդգծվում է, որ կազմակերպության ղեկավարն ուշադիր հետևում է Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում իրադրության զարգացմանը։
     «Նա խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված է հայտարարության մեջ:

5214 | 3
Facebook