Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը «նողկալի» է անվանել Վիեննայի ահաբեկչությունը և կոչ արել դադարեցնել մարդկանց վրա հարձակումները

11:05, երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2020 թ.
Թրամփը «նողկալի» է անվանել Վիեննայի ահաբեկչությունը և կոչ արել դադարեցնել մարդկանց վրա հարձակումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «ահաբեկչության նողկալի գործողություն» է անվանել երկուշաբթի Վիեննայում տեղի ունեցած հրաձգությունը և կոչ արել դադարեցնել խաղաղ բնակիչների վրա հարձակումները:
     «Մեր աղոթքները Վիեննայի բնակիչների համար՝ Եվրոպայում հերթական նողկալի ահաբեկչական գործողությունից հետո։ Այս ստոր հարձակումներն անմեղ մարդկանց դեմ պետք է դադարեցվեն. ԱՄՆ-ն ահաբեկիչների դեմ պայքարում կանգնած է Ավստրիայի, Ֆրանսիայի և ամբողջ Եվրոպայի կողքին»,-Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
     Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաքի կենտրոնում երկուշաբթի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել։ Կան զոհեր։

5204 | 2
Facebook