Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել

21:45, երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել

ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում բնակելի շրջանների նկատմամբ չտարբերակված հարձակումների կապակցությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են ռազմական հանցագործություն լինել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Բաչելետի մամուլի ծառայությունը:

«Գերագույն հանձնակատարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ բնակեցված շրջաններում չտարբերակված հարձակումների կապակցությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»,- ասված է հաղորդագրության մեջ:

10860 | 0
Facebook