Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինծառայողների մոտից հավաքել են կապի միջոցները»․ Արծրուն Հովհաննիսյան

19:45, երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
«Զինծառայողների մոտից հավաքել են կապի միջոցները»․ Արծրուն Հովհաննիսյան

«Վերջին շրջանում, օրենքի ուժով հավաքում ենք կապի միջոցները: Երբ ինձ անհատապես զանգում են, ՊՆ են զանգում, որ էս զորամասի երեխաներից 25 օր տեղյակ չենք, չենք խոսել՝ շատերին հորդորում եմ հանգստություն պահպանել: Իհարկե, Աստծու սիրուն, կան, որ այդ երեխաներից զոհվել են, ուղղակի չենք կարողացել կապ հաստատել կամ հստակություն, ճշտում չի եղել, մարմնի իդենտիֆիկացիա չի եղել՝ դրա համար չենք հայտնել, դժբախտաբար նման դեպքեր կան` շատ չեն, բայց մենք զինծառայողներին արգելել ենք խոսել, որովհետև դա իրենց կյանքը վտանգում է»,- այսօր ՖԲ ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ունեն հստակ փաստեր, որ Ադրբեջանն օգտագործում է զինատեսակներ, խոցող միջոցներ, որոնք գալիս են կոնկրետ բջջային կապի վրա:

41229 | 0
Facebook