Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հերթափոխի սպասելն աբսուրդ է»․ Ա․ Հովհաննիսյան

17:15, երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
«Հերթափոխի սպասելն աբսուրդ է»․ Ա․ Հովհաննիսյան

ՖԲ ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից զինծառայողների հարազատները հետաքրքվեցին՝ արդյոք հերթափոխը ժամանակին է կազմակերպվում և ինչու են որոշ զինծառայողներ ավելի երկար մնում առաջնագծում, ինչին ի պատասխան ՊՆ ներկայացուցիչն ասաց․ «Մարտական ակտիվ գործողությունների ընթացքում հերթափոխի սպասելն աբսուրդ է, որովհետև եթե տվյալ դիրքի վրա հարձակվում են և շնչելու ժամանակ չկա, հնարավոր չէ զորք հանել և հերթափոխ իրականացնել։ Եթե անգամ մի գիշեր էլ մարտ տեղի չունենա, ինչ-որ հրաշքով զորքին հանես, հաջորդին բերես, նոր եկած զորքը նույն մարտունակությունը չի ունենալու։ Ինչքան էլ հին զորքը հոգնած լինի, տեղանքին, հակառակորդին լավ է տիրապետում, գիտի հակառակորդն ինչ է ուզում անել և ինչու չստացվեց»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հերթափոխերը լինում են հնարավորինս թեթև մարտական գործողությունների մեջ գտնվող տեղամասերում։
     «Հերթափոխ իրականացնելու արդյունքում մենք կարող ենք կորցնել և՛ հերթափոխվողներին, և հերթափոխողներին, և՛ մեր դիրքերը»,- հավելեց նա։

36752 | 0
Facebook