Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի ռազմաօդային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել

12:05, երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Իրանի ռազմաօդային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել

Իրանի ռազմաօդային ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել ժամանակակից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Այս մասին նոյեմբերի 2-ին հաղորդել Է Tehran Times-ը: Զորավարժություններն սկսվել են նոյեմբերի 1-ին և անցկացվելու են Սպահան նահանգում: Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի խոսքով՝ զորավարժությունների հիմնական փուլը կսկսվի նոյեմբերի 2-ին:

Նա նաև նշել է, որ զորավարժություններին կօգտագործվեն F-4, F-5, F-7, F-14, МиГ-29 և Сухой-24 օդանավերը, ինչպես նաև իրանական սեփական արտադրության Saeqeh թռչող սարքերը: Վարժանքների ընթացքում հարվածային ավիացիային կաջակցեն Boeing-707, Boeing-747 ինքնաթիռները, ինչպես նաև տրանսպորտային C-130-ը և այլ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անմիջապես Իսլամական Հանրապետությունում մշակված:

Նասիրզադեն ընդգծել է, որ զորավարժություններն ուղղված են «գործողության պլանների կատարման մշակմանը և ճիշտ մոդելի ստեղծմանը, որը հարմար կլինի իրական մարտական գործողությունների համար»:

5263 | 0
Facebook