Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են. Արցախի ՊԲ

10:50, երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են. Արցախի ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնում է. «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո»:

8685 | 0
Facebook