Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի

17:25, կիրակի, 01 նոյեմբերի, 2020 թ.
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի, այս մասին հայտնել է նախագահ Էրդողանը:

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժը խլել է մեր հայրենակիցներից 58-ի կյանքը»,- գրել է նա Twitter-ում: Ըստ Արտակարգ իրավիճակների ու աղետների նախարարության տվալների՝ տուժածների թիվը 920-ի է հասել: 218-ը գտնվում է հիվանդանոցում:

Ուժգին երկրաշարժից հետո տեղի է ունեցել 902 հետցնցում, որոնցից 42-ը՝ ավելի քան 4 մագնիտուդ ուժգնությամբ: Այս պահին Իզմիրում փլուզված 8 շենքերի տարածքում դեռ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքիայում տեղի էր ունեցել 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:

12147 | 1
Facebook