Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները` ըստ Էքզիթ-փոլի

23:10, շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները` ըստ Էքզիթ-փոլի

Վրաստանում այսօր անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Էքզիթ-փոլի արդյունքներով՝ առաջատարն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է, որը ստացել է ձայների մոտ 41-53 տոկոսը: Հայտնում է վրացական Agenda.ge լրատվականը:

Երկրորդ տեղում` 25-33 տոկոս ձայներով, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է: Ընտրություններին մասնակցող «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Հայրենասերների դաշինք», «Գիրչի» քաղաքական ուժերը հավաքել են 3 տոկոս քվե, որը նույնպես անցողիկ է համարվում:

7365 | 0
Facebook