Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից». ՌԴ-ում ՀՀ դեսպան

16:10, շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.
«Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից». ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Մեր միջպետական համաձայնագրին համապատասխան՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է: Մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ կարող ենք հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա: Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել է նա:

«Նման հնարավորություն կա»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելուն:

8938 | 0
Facebook