Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց

14:05, շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.
Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց

Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին․տեղեկացնում է ՄԹ կառավարության կայքը:

Արտաքին գործերի նախարար Դոմնիկ Ռաաբը հայտարարել է, որ հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթից կստանան բժշկական պարագաներ, սնունդ և կունենան ավելի ապահով կացարաններ: Այսպիսով, ՄԹ-ն 1 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ փաթեթով ճգնաժամից տուժած խաղաղ բնակիչներին կտրամադրի խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ, վիրակապեր: Մարտերում տուժած անձինք, նաև երեխաները կստանան բուժում առողջապահական հաստատություններում կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքող անձանցից: Մեծ Բրիտանիայի աջակցությամբ մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին կտրամադրվեն նաև ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ, հիգիենայի պարագաներ:

«Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթով ԼՂ հակամարտությունից տուժածներին կտրամադրվի կենսական նշանակության սնունդ, դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և փնտրել խաղաղ, բանակցային և քաղաքական լուծում, որն այնքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին»,- ասել է Դոմինիկ Ռաաբը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպն էլ երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում ԿԽՄԿ-ի ջանքերում ՄԹ-ի ներդրման համար: «Դոնորներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից ստացված բարձրորակ աջակցությունը ԿԽՄԿ-ին հնարավորություն է տալիս չեզոք, անկողմնակալ և անկախ գործունեություն իրականացնել՝ զինված բախումներից և այլ իրավիճակներին տուժածների համար»,- ասել է նա:

Հայտարարությունում նշվում է, որ ՄԹ աջակցությունը կօգնի բարելավել նաև ապաստարանները՝ տեղադրելով կամ բարելավելով ջրի բաքերը, սանհանգույցները:

8321 | 0
Facebook