Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.

Համացանց

Ինչպե՞ս պաշտպանվել սպիտակ ֆոսֆորից և ցույց տալ առաջին բուժօգնություն

02:25, շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.
Ինչպե՞ս պաշտպանվել սպիտակ ֆոսֆորից և ցույց տալ առաջին բուժօգնություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնվել է տեսագրություն, որը փաստացի ապացուցում է, որ Ադրբեջանն Արցախում կիրառել է ֆոսֆորային ռումբեր։ Բայց պետք է հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ։ Դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին անգամ արձանագրվեցին դեպքեր՝ այդ հակամարդկային միջոցի կիրառման մասին։
     Հիշեցնեմ, որ Սիրիայի հյուսիսում 2018 և 2019 թվականներին նույնպես արձանագրվել են ֆոսֆորային ռումբերի կիրառում Թուրքիայի կողմից քրդերի դեմ։
     Ստորև չեմ անդրադառնա այդ ռումբերին, կարող եք յութուբում տարբեր տեսահոլովակներ տեսնել դրանց կիրառման ու հետևանքների մասին, այլ կփորձեմ օգտակար լինել՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքում վնասակար գործոնների ազդեցության դեմ պաշտպանության մի քանի կարևոր կանոններ և առաջին բուժօգնություն ցուցաբերելու խորհուրդներ հուշելով։ Կարևոր է, որ մարդիկ իմանան, թե ինչպես պաշտպանվեն և առաջնային բուժօգնություն ցույց տան վիրավորումներ ստացողներին։ Եվ այսպես.
     1. Պետք է պաշտպանել բաց մաշկը ֆոսֆորային կրակի հետևանքով առաջացած այրվածքներ ստանալուց. դրանք շատ երկար չեն բուժվում և ուժեղ ցավ են պատճառում։
     2. Պարտադիր պետք է պաշտպանեք շնչառական օրգանները. Ֆոսֆորի այրման ժամանակ անջատվում է այնպիսի թունավոր գազ, որ ածխաթթու գազը (угар) կարելի է համարել անվտանգ բան։ Այդ թունավոր գազից շղարշային (марлевая) վիրակապը կպաշտպանի 10-15 %-ով, շնչառական դիմակը (респиратор)՝ 50 %-ով, ճիշտ ֆիլտրով հակագազը (օրինակ ՝ ГП-7В )կամ սովորական «համստերը»՝ 90% -ով։
     3. Պարտադիր պետք է պաշտպանել տեսողության օրգանները. դրանց վրա ազդեցությունը կարող է լինել ճակատագրական և հասնել լիակատար կուրության: Դրա համար հերմետիկ ակնոցները հարմար են, բայց պետք է նկատի ունենալ, որ բարձր ջերմաստիճանում պլաստմասան արագ հալվում է, ուստի ապակե ոսպնյակներով հակագազն ավելի լավ է, իսկ կաուչուկե ռետինը ավելի երկար կդիմանա, քան՝ պլաստիկը:
     4. Եթե հայտնվել եք հարվածի գոտում՝ պատսպարվեք այնպիսի շինությունում, որն այրվելու քիչ հավանականություն ունի (բետոնե կոնստրուկցիաներ` առանց շինարարության մեջ փայտե և այլ դյուրավառ նյութերի օգտագործման: Չթաքնվել նկուղներում, քանի որ հրդեհը կարող է արգելափակել ելքը, և ստորին տեղանքում բավականաչափ թունավոր նյութեր կուտակվելով՝ դուք պարզապես շնչահեղձ կլինեք: Ստորգետնյա ապաստարան մտնել միայն այն դեպքում, երբ մուտք ունի դեպի այլ բաց տարածք տանող ելք:
     5. Հարվածից անմիջապես հետո հեռացեք հարվածային գոտուց: Անմիջապե՛ս։
     6. Չմոտենաք էպիկենտրոնին, չնայեք պայթյունին. Ֆոսֆորի այրման ջերմաստիճանը 1200 աստիճան է, այն ակնթարթային հալեցնում է ամեն ինչ՝ ինչ կա ձեր վրա, ներառյալ մաշկը, իսկ անմիջական էպիկենտրոնում՝ նաև ողջ մարմինը:
     7. Հեռու մնացեք ռազմավարական օբյեկտներից և մարդաշատ վայրերից՝ հարվածի ամենահավանական տեղանքներից:
     8. Հարվածի պայթյունից առաջացած թունավոր գազերն արագ տարածվում են օդում ՝ մեծ տարածության վրա։ Մինչև ապաստարան կամ տարհանման վայր հասնելը՝ պետք է պաշտպանել շնչառական օրգաններն ամբողջ ճանապարհին և ունենալ փոխարինելի շատ ֆիլտրեր՝ հակագազի համար (եթե կարող եք գտնել)։ Եթե հակագազ կամ այլ պաշտպանիչ միջոցներ չկան՝ ունեցեք մաքուր ջուր և կտորեղեն՝ աչքերը, քիթը և բերանը խոնավ լաթերով փակելու և պաշտպանելու համար։ Եթե չկա ջուր և լրացուցիչ կտորեղեն՝ հանեք որևէ հագուստեղեն ձեր վրայից, միզեք վրան և դրանով փակեք տեսողական և շնչառական օրգանները։
     9. Ոչ մի դեպքում չշփվել պղնձի սուլֆատի (պղնձարջասպի) և կալցիումի կարբոնատի (կավճի, կրի, կրաքարի, մարմարի և այլնի ) հետ: Այս նյութերի փոխազդեցությունը սպիտակ ֆոսֆորի հետ՝ առաջացնելու է կրկնակի թթվային այրվածքներ:
     Ֆոսֆորային այրվածքները, սովորաբար, խորն են, քանի որ երբ այն մաշկի վրա է թափվում՝ ֆոսֆորը շարունակում է այրվել: Ֆոսֆորի այրվածքներից սխտորի հոտ է գալիս, մթության մեջ լույս են տալիս և անգամ այրվածքի կեղևային մասը հեռացնելուց հետո՝ շարունակում է ծխալ: Սպիտակ ֆոսֆորը թունավոր է, այն ներծծվում է արյան մեջ ՝ առաջացնելով նյարդային, սրտանոթային համակարգի, լյարդի և երիկամների լուրջ խանգարումներ: Ֆոսֆորը մարում են՝ ջուր լցնելով և թաց վիրակապ կիրառելով: Քիմիական ճանապարհով ֆոսֆորը «չեզոքացվում» է 5 տոկոսանոց կալիումի պերմանգանատով, 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդով՝ սոդայի հագեցած լուծույթում:
     Ֆոսֆորային այրվածքների դեպքում առաջին բուժօգնության համար՝
     1) մարմնի այրվածք ստացած մակերևույթն անհապաղ ընկղմել ջրում կամ ոռոգել ջրի մեծ քանակությամբ։
     2) այրված մակերեսը ֆոսֆորի կտորներից մաքրել պինցետներով։
     3) թունավոր այրման արտադրանքները հեռացնելու նպատակով օգտագործվում են երկածխաթթվային սոդայի 5% լուծույթով թրջոցներ:
     4) 3% ջրածնի պերօքսիդի լուծույթով առատ լվացում ՝ ֆոսֆորը օքսիդացնելու համար՝ մինչև ֆոսֆորական անհիդրիդի վերածվելը։
     5) Մարմնի այն հատվածները, որտեղ կարող է մնալ սպիտակ ֆոսֆոր, պետք է անընդհատ խոնավ պահել, քանի որ այս նյութը կարող է նորից բռնկվել՝ մթնոլորտային թթվածնի հետ շփվելիս: Կարևոր է մարմնի վնասված բոլոր հատվածների մանրակրկիտ բուժումը, քանի որ մաշկի վրա մնացած ֆոսֆորը կարող է առաջացնել համակարգային թունավորումներ։
     6) Բացառեք քսուքային վիրակապերի կիրառումը, որոնք կարող են ուժեղացնել ֆոսֆորի ֆիքսացիան և ներծծումը (կլանումը) մարմնի կողմից:
     7) Աչքերը, քիթը, բերանը լվանալ կերակրի սոդայի 2%-ոց լուծույթով։
     8 ) Աչքերի ցավի դեպքում աչքերի մեջ կաթացնել դիկաինի (Dikain) 0.5% լուծույթի 2-3 կաթիլ։
     9) Ներարկել ցավազրկողներ, ացետիլցիստեին՝ եթե հակացուցումներ չկան:
     10) Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ցուցաբերել առաջին բուժօգնություն և հոսպիտալացնել տուժածներին»:

| | |
71576 | 0
Facebook