Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում միմյանց օգնություն ցուցաբերել՝ Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնել է ТАСС-ի աղբյուրը՝ Թուրքիայի ԱԳՆ-ից։
«Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը զանգահարել է մեր նախարարին և ցավակցություն հայտնել տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Նախարարները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում փոխադարձ օգնություն և աջակցություն ցուցաբերել»,- ասել է գործակալության զրուցակիցը։