Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայել սկանդինավյան խաղաղապահներ

23:15, ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայել սկանդինավյան խաղաղապահներ

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։
     Ըստ Օ՛Բրայենի` հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

«Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար»,- Քալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Օ՛Բրայենը:

10417 | 0
Facebook