Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ում հայտարարել են Հունաստանին և Թուրքիային օգնելու պատրաստակամության մասին

19:55, ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ում հայտարարել են Հունաստանին և Թուրքիային օգնելու պատրաստակամության մասին

Եվրոմիությունը պատրաստ է օգնել Հունաստանին և Թուրքիային, որոնց առափնյա տարածքներում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին Twitter-ում հայտնել Է Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
     «Ուշադիր հետևում ենք Էգեյան ծովում Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքներին։ Ես մտածում եմ բոլոր տուժածների մասին։ ԵՄ-ը պատրաստ է աջակցել»,- գրել է նա։
     Հիշեցնենք՝ 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ուրբաթ օրը Էգեյան ծովում՝ Սամոս կղզուց 19 կմ հյուսիս-արևմուտք։ Այն զգացվել է Աթենքում և Ստամբուլում:

13763 | 1
Facebook