Առաջնագծում հրթիռակոծության տակ կրեկեր ուտող զինծառայող Գեորգի Մելքոնյանը կարճ ժամանակում գրավեց համացանցի հայակական ողջ տիրույթը: «Ինձ ուրախացնող փաստն էս կրեկերներն են, մեկ էլ՝ հագիս սպառծիվկեն»,- ասում էր զինծառայողը և ախորժակով ուտում կրեկերները:
Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նա մանրամասներ է ներկայացրել հայտնի տեսանյութից:
«Վիդեոն նկարելուց առաջ մտածում էի, որ պիտի ծնողներիս ցույց տամ, ուզում էի ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է: Պետք է երևար, որ մեր մարտական ոգին բարձր է, ու մենք չենք վախենում ամեն տիպի կրակոցներից»,- ասել է նա:
Զինծառայողը հայտնել է, որ տեսանյութը նկարել է պատերազմի 16-րդ օրը և հենց այդ օրն էլ՝ վիրավորվել. «Բարձրացա դիտարկում անելու ու իրենց կողմից ինչ-որ ձայն լսվեց, ուզում էի հասկանալ՝ ինչ են ասում, ինչ-որ մեկը ռուսերենով գոռաց՝ «наступаем» ու կրակոցը հաջորդեց, կպավ ինձ: Ինձ դիպուկահարն է կրակել: Կրեկերի վիդեոյից 30 րոպե հետո մեզ վրա հարձակվեցին»,- պատմել է Գեորգի Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: