Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այժմ թանկ է ամեն րոպեն. բոլորս ի զեն». Վիտալի Բալասանյան

16:05, չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.
«Այժմ թանկ է ամեն րոպեն. բոլորս ի զեն». Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակիցներ, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։
     Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։
     Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»։

12926 | 1
Facebook