Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե նման որոշում կա, ասեք՝ իմանանք»․ Մարուքյանը՝ «Իմ քայլին»

10:50, չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.
«Եթե նման որոշում կա, ասեք՝ իմանանք»․ Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ նիստը տեղի չունեցավ՝ քվորում չլինելու պատճառով։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյոք «Իմ քայլում» նման որոշում կա՞, որ չգան, քվորում չլինի և Կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանը տեղի չունենա։ «Եթե նման որոշում կա, ասեք՝ իմանանք, բայց ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ բավականին հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում։ Օրինակ՝ պետությունը հայտարարել է, որ 90 հազար փախստական ունենք, կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք։ Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Կառավարությունը գա հարցուպատասխանին»,- ասաց Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ի պատասխան Մարուքյանին, ասաց, որ Կառավարության բոլոր անդամներն այս օրերին գերծանրաբեռնված են։
     «Այո՛, խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնի»,- հավելեց նա։

9776 | 0
Facebook