Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը զանգահարել է Պուտինին

00:45, չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.
Էրդողանը զանգահարել է Պուտինին

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև: Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև մարտերում Մերձավոր Արևելքից ժամանող ահաբեկիչների զանգվածային ներգրավման առնչությամբ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների հետ շփումների և հրադադարի շուտափույթ հաստատմանը և ճգնաժամի ապաէսկալացիային ուղղված ձեռնարկվող քայլերի մասին:

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս համակարգել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքականության և պաշտպանական գերատեսչությունների գործողությունները:

13852 | 0
Facebook