Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իդլիբում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 70 գրոհային, որոնք աջակցում էին Թուրքիային

01:40, չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.
Իդլիբում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 70 գրոհային, որոնք աջակցում էին Թուրքիային

Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, որը տեղակայված է Լոնդոնում, հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է իսլամիստական խմբավորումների առնվազն 78 գրոհային։ ՌԴ ՊՆ-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանել։ Իրավապաշտպանների տվյալներով՝ հարվածը հասցվել է թուրքական սահմանի մոտ գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» խմբավորման զինյալների ճամբարին:
     BBC-ն նշում է, որ զոհվածները եղել են Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումներից։

Վերլուծաբանների խոսքով` ավիահարվածը կարելի է համարել Մոսկվայի նախազգուշացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ԼՂ հակամարտությունում աջակցում է Ադրբեջանին: Syrian Observatory for Human Rights-ը հայտնել է, որ «Ֆայլակ աշ-Շամ»-ի որոշ գրոհայիններ ԼՂ հակամարտության գոտի էին ուղարկվել:

8338 | 0
Facebook